Scientific and Experimental Substantiation for the Production of Fireproof and Heat-Resistant Materials from Magnesia-Silicate Rocks
- 22 December 2022
- journal article
- Published by National University of Architecture and Construction of Armenia in Journal of Architectural and Engineering Research
- Vol. 3, 41-48
- https://doi.org/10.54338/27382656-2022.3-004
Abstract
Համառոտագիր Հոդվածը նվիրված է տեղական հումքով՝ Սևանի մագնեզիումասիլիկատային ապարներով, հրակայուն և կրակակայուն բետոնների ստացման տեխնոլոգիաների մշակմանը, որոնք կարող են օգտագործվել ջերմային ագրեգատներում՝ փոխարինելով շարվածքի մանրահատ աղյուսներին ու ձևավոր տարրերին: Կատարվել է հումքանյութի ուսումնասիրություն ըստ մագնեզիումային մոդուլի, նաև իրականացվել են քիմիական, ռենտգենագրային, ջերմագրային և ընդարձակաչափական անալիզներ: Ծավալային կծկման փոքրացման, ծակոտկենության նվազեցման և կլինոէնստատիտը ֆորստերիտի վերածելու համար, ապարի նախնական թրծումը կատարվել է MgO–ի առկայությամբ։ Առաջարկվող տեխնոլոգիան սակավաէներգատար է, ինչն էներգետիկ ճգնաժամի պայմաններում խիստ արդիական է: Նշված ապարների հենքով մշակվել են բազմաֆունկցիոնալ, տնտեսապես շահութաբեր և կիրառման մեծ հեռանկարներ ունեցող հրահեստ և կրակակայուն ֆորստերիտային նյութեր, որոնց սեղմման ամրության սահմանը տատանվում է 40…60 ՄՊա միջակայքում, հալման ջերմաստիճանը՝ 1600 0C, ջերմակայունությունը՝ 5 ջերմահերթափոխ:
Keywords
References
This publication has 7 references indexed in Scilit: